Լիզա և Գարի Գալկինները կիսվել են իրենց ամառային տրամադրությամբ (Լուսանկար)
Ֆան-էջում հայտնվել է Լիզա և Գարի Գալկինների լուսանկարը, որտեղ եղբայրը նրբորեն գրկում է քրոջը: Երևում է, որ երեխաները շատ մտերիմ են:
5-ամյա երեխաները կանգնած են լողավազանի մոտ՝ արմավենիների ֆոնին: Լիզա Գալկինան վարդագույն սրբիչի խալաթով է և նույն երանգի հողաթափերով, Գարին՝ ոճոյին ջինսե շորտերով և սպիտակ շապիկով: Նա ոտաբոբիկ է, իսկ մերկ ոտքերի թաց հետքերը ձգվում են դեպի լողավազան: Ըստ երևույթին, երեխան արդեն ստուգել է ջրի ջերմությունը:
Տղան ամուր և սիրով գրկում է սիրելի քրոջը՝ երկու մատով ցույց տալով հաղթական ժեստը: Երեխաների հարաբերությունների ջերմությունը նկատել են երկրպագուները և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ թողել:
Այնուամենայնիվ, գտնվել են նաև որոշ թերահավատներ: Երկրպագուներից մեկն առաջարկել է, որ բոլորն անխտիր ցուցադրեն իրենց երեխաների լուսանկարները, պատճառաբանելով, որ բոլոր երեխաներն էլ իրենց ծնողների համար գեղեցիկ են և խելացի: