Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պլասիդո Դոմինգոյին Զալցբուրգում ծափահարություններով են դիմավորել (Տեսանյութ)
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին, որին մեղադրում են կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, ծափահարություններով են դիմավորել, երբ երաժիշտը Զալցբուրգի փառատոնի ժամանակ բեմ է դուրս եկել։ Այս մասին հաղորդում է AP-ն։
Հայտնի է, որ դա երգչին ուղղված աջակցության ակցիա էր։
Դոմինգոն համերգից հետո լսողներին երախտագիտություն է հայտնել այդպիսի մեծ սիրո համար։ Նա հանրությանը գեղեցիկ է անվանել, իսկ ելույթը՝ լավ։