«Արարատ-Արմենիան» երեք խաղում 9 միավորով հավասարվեց առաջատար «Արարատին» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մրցեց «Երեւանի» հետ։
2։1 հաշվով հաղթանակ տարավ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։
Արդեն 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 31-ամյա ռուսաստանցի պաշտպան Դմիտրի Գուզը։
23-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան կրկնապատկեց հաշիվը 29-րդ րոպեին։
«Արարատ-Արմենիան» երեք խաղում 9 միավորով հավասարվեց առաջատար «Արարատին», որը նույնպես երեք հանդիպում է անցկացրել եւ գոլերի տարբերությամբ առաջինն է։ «Շիրակը» 4 խաղից հետո է 9 միավորով երրորդ տեղում։ «Երեւանը» չորս պարտություն է կրել եւ առանց միավորի վերջին տեղում է։
Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Երեւան» - «Արարատ-Արմենիա»՝ 1։2
Ռամազան Իսաեւ, 90+4 - Դմիտրի Գուզ, 10,Լուիս Օգանա, 29