Լյարդի համար քաղցրը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ալկոհոլը
Լյարդի համար քաղցրը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ալկոհոլը. փորձագետների այս կարծիքը հրապարակել է Rambler/Doctor հարթակը: Բժիշկները նշում են, որ հաճախ հրուշակեղենը ներառում է կենդանական ճարպի և շաքարի համադրություն, ինչը, նրանց կարծիքով, շատ վնասակար է լյարդի համար, քանի որ դա մեծացնում է դրանում բորբոքման ռիսկը` կապված ճարպակալման հետ:
Լյարդի ճարպակալումը վտանգավոր հիվանդություն է, որի ընթացքում շատ ճարպային բջիջներ միանգամից կուտակվում են լյարդում։ Այս հիվանդությունը կարող է առաջացնել նյութափոխանակության, շաքարի և սրտանոթային հիվանդությունների անցանկալի փոփոխություններ, կարող է վերափոխվել ցիռոզի կամ քաղցկեղի:
Շվեդիայում անցկացված փորձը ցույց տվեց, որ լյարդին վնաս հասցնելու համար բավական է մեկ ամիս անընդմեջ «ֆասթֆուդ» օգտագործել։ Միևնույն ժամանակ, հետազոտողները հայտարարել են. Նույն արդյունքին կարելի է հեսնել շաքար և ճարպ համատեղող սննդատեսակների օգտագործման դեպքում:
Լյարդի առողջությունը պահպանելու համար բժիշկները կոչ են անում վերահսկել սպառված քաղցրավենիքի և շաքարավազի քանակը: Նրանք հիշեցնում են, որ շաքարավազը հաճախ հանդիպում է այն մթերքների մեջ, որոնք ակնհայտորեն քաղցր չեն` սուսներ, կաթնամթերք, վերամշակված սնունդ և պահածոներ:
Ածխաջրեր պարունակող սննդամթերքի շարքում լյարդի համար առավել օգտակար է, ըստ բժիշկների, ձավարեղենը, բանջարեղենը, ինչպես նաև հացն ու մակարոնեղենը՝ կոպիտ ալյուրից: