Այսօրվա իշխանությունները դեմքով շրջվել են դեպի գյումրեցին. պատգամավորները՝ Գյումրիի տոնին (Տեսանյութ)
Ինչպես Operativ լրատվականը արդեն նշել է, Գյումրին այսօր՝ օգոստոսի 25-ին, նշում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։
Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և դուստրերի հետ։
Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հյուրեր են եկել նաև տարբեր երկրներից: