Երևան, 21.Սեպտեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Էշթոն Քաթչերը դավաճանել է Դեմի Մուրին Հովհաննես Բաչկովի մենամարտի արդյունքի բողոքար... Մայք Փենսը՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմի... Նորաբաց գյուղում հրդեհից ջերմահարվել է 120 պտ... ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվու... Ալվարեսը կարծում է, որ Նուրմագոմեդովն անպարտե... Անգլիայում եւ Ուելսում ռեկորդային աճել է «Ա» ... Եվրո-2020․ Ուղևորություն FAF-ի հետ Լիխտեյնշտե... Փհենյանում ողջունել են բանակցություններում «ն... Քորթնի Քարդաշյանը՝ 60-ականների լողազգեստով (Լ... Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (Տես... «Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարա... Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 20․09․2019 Սուլշերը՝ ղազախական «Աստանայի» հետ հանդիպման ... Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղությամբ հարված... 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վերականգնվ... Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռն... ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԿԲ-ի և Զ... Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (Լուսանկարներ) «Վանաձոր» ՔԿՀ պետը պաշտոնավարեց մեկ ամիս․ նա ... Սոֆի Լորենը դարձավ 85 տարեկան (Լուսանկարներ) Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների... Թուրքիայում դատում են Bloomberg-ի լրագրողների... Փաշիկ Ալավերդյան․ Թիմը լիարժեք պատրաստ է աշխա... Մելանյա Թրամփը չի կարողացել ժապավենը կտրել հա... Երևան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել ... Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահան... Զիդանի և Պերեսի հարաբերություններն ավելի են ս... Քոչարյանի խորտակված հույսը Ամուլսարի պաշտպանները երգել են Երևանի կենտրոն... Women’s Club-ի նոր մասնակիցը. Ով է նա (Տեսանյ... ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է... Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) մեծացնում է... Վիկտորիա Բոնյայի դուստր համացանցում խայտառակե... Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանմա... «Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով».... Սինգապուրի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հ... ԱԺ վարչատնտեսական վարչության մատակարարման բաժ... Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Ա... Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/8 եզրա... Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Ավստրալիայի խո... Մեծապես կարեւորում եմ հայ-չինական հարաբերությ... Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության... Ռուսաստանը ժամկետից շուտ կդադարեցնի Հայաստանի... ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վայոց Ձորում տեղի... Հայաստանի հավաքականի մարզիչ․ Վարուժան Կաջոյան... Իշխանություններից հիմա լսում ենք այն, ինչ Թեղ... Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտ... Քայլի Ջենները՝ ուլտրակարճ զգեստով. (Լուսանկա... Ամուլսարի պաշտպանները սկսել են Երևանի փողոցնե... Լոբբինգ է արվում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշա... Սահմանադրական դատարանը չի դատում անձերի. Վլադ... «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ենթարկել ռեստ... Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է. մ... ՀՅԴ-ն «Ազատ հայրենիք»-ին առաջարկել է Արցախի ը... Երևանում երկրորդ հարկից տղամարդ է ընկել Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով Պ... ՀՀ գլխավոր դատախազի երկու տեղակալներին շնորհվ... ՎԵՏՕ-ն «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաս... Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ... Քանյե Ուեսթն առաջին անգամ գլխավորել է Forbes-... Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր... Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով գնում են ԱԱ... Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք ... Վայոց Ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թ... ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվե... Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համ... Ծեծկռտուք Քանաքեռում՝ Հնդկաստանի քաղաքացիների... Հայաստանի Մ-17 հավաքականի երկու պարտությունը ... Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում . հայտնաբերվել... Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագա... Սեւանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքներ... Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժ... Քննարկում ԱԺ-ում. Անտառապահների փոխարեն մեզ ա... Ռուդինշտեյնն իր այժմյան հարաբերությունները հա... Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույ... Ոստիկանությունը հայտնել է Կալիֆոռնիայում Face... Հաբեթնակ Կուրղինյան․ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը,... Ամփոփվել է ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողն... Շաքարախտի յուրաքանչյուր 8-րդ նոր դեպք ախտորոշ... Լիբանանը Հայաստանի հետ կկիսի իսրայելական դրոն... «Լիդիանը» մտել է հարեւանի «բոստանը», այսինքն ... Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականաց... ՀԲՃ անդամները տվեցին բնապահպանական մոբիլիզացի... Բազմազավակ երեք ընտանիքներ պարգեւատրվել են Ծն... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեղան... «Ռեալի» դարպասապահը ներողություն է խնդրել ՊՍԺ... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... Իդլիբում գրոհայինները բաց չեն թողնում խաղաղ բ... Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին և Գուլիևին... Jamiroquai խումբն՝ իր երևանյան այցի մասին Ամփոփվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակ... Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորեն... Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայությ... Մանրէազերծ իմպլանտների մակերեսի վրա առկա են ո... Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. ս... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... Իրականում կոմա եղե՞լ է․ Անդրեյ Ռազինը մտադրվա... Վարուժան Կաջոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով ...

Ռուսները հիբրիդային պատերազմի են պատրաստվում Հայաստանի դեմ. Պատրուշևը եկավ զգուշացնելու. Խզմալյան

«Դա լինելու է, օրինակ, տրանսպորտային կոլապսի տեսքով։ Լինելու են դիվերսիաներ՝ ամենայն հավանականությամբ մետրոյում, լինելու են գազի և լույսի անջատումներ։ Դա է հիբրիդային պատերազմը, որին ենթարկվելու է Հայաստանը… Փաստորեն, Արցախում մայիսից մինչև օգոստոսի 5-ը դիտում էինք պետական հեղաշրջման փորձ։ Ընդ որում, այդ պետական հեղաշրջումը պետք է արտահանվեր Հայաստան, Արցախն ընտրված էր որպես «աքիլեսյան գարշապար»։ Բայց քանի որ մեր վերնախավերի երկու մասերը՝ տերպետրոսյանական և սերժսարգսյանական ուժերը միացան երրորդ մասի՝ քոչարյանական ուժերի դեմ, դրա շնորհիվ կարողացանք պահպանել անվտանգությունն ու կայունությունը Արցախում։


Սակայն հաջորդ հարվածը լինելու է արդեն Հայաստանում, որովհետև այն, ինչ չհաջողվեց КГБ-ին և Կրեմլին Արցախում, իրենք անելու են Երևանում։ Եվ մեզ հաշված շաբաթներ են բաժանում այդ զարգացումներից։»։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի պատասխան նամակը հայտնի լրագրող, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանին լայն քննարկման առարկա դարձավ հանրության շրջանում և մեդիափորձագիտական տիրույթում։ Բայց քչերը կենթադրեին, որ նամակում տեղ գտած մտքերը թույլ կտան ռուսական մերձկրեմլյան լրատվամիջոցներից մեկի մեկնաբանին հեռուն գնացող ապոկալիպտիկ եզրակացություններ անել՝ հայտարարելով, թե «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։


Ի պատասխան Բարսեղյանի մի քանի կարևոր հարցադրումներին՝ ԱԱԾ տնօրենի օգնականը Վանեցյանի անունից անդրադարձել էր ԱԱԾ-ի գործունեությանն ու առաջնահերթություններին, մոտեցումներին, մեր երկրի հատուկ ծառայությունների անցյալին և խորհրդային տխրահռչակ հատուկ ծառայությունների՝ ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, ռուս.՝ НКВД) և ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, ռուս.՝ КГБ) հետ ՀՀ ԱԱԾ-ի առնչության մասին հարցին։

«Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ (…) Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։

Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ»,- նամակում նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը։

Եվ ահա, հիմնվելով Վանեցյանի այս հայտարարության վրա՝ ռուսաստանյան «Правда.Ру» լրատվական կայքի մեկնաբան Լյուբով Ստեպուշովան իր հոդվածում եզրակացության է եկել, թե «Հայաստանը, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»։

«Հայաստանի ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է իր պետականությունը 1918 թվականին (իրականում՝ 1920-ի դեկտեմբերին. – Ա. Ս.) «խորհրդայնացման» պատճառով։ Նման գաղափարախոսությամբ երկրները հիբրիդային պատերազմներ են վարում Ռուսաստանի դեմ։ Դրանց թվում են թե՛ Մերձբալթիկայի երկրները, թե՛ Վրաստանը և թե՛ Ուկրաինան»։

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հայկական լրահոսին հետևող ընթերցողներն անշուշտ նկատած կլինեն, որ «հեղափոխություն/հակահեղափոխություն» տրամաբանությամբ մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին զուգահեռ ակտիվացել են խոսակցությունները, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» մասին։ Ընդ որում, դրա մասին խոսել են ոչ միայն շարքային գործիչներն ու փորձագետները, այլև հանրապետության առաջին դեմքերը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ներկա քաղաքական իշխանության այլ ներկայացուցիչների։ Եվ հետաքրքիրն այն է, որ խոսքը հիմնականում այն մարդկանց կամ ուժերի մասին էր, որոնց հռետորաբանությունը լիովին համապատասխանում է 2018 թ. թավշյա հեղափոխությունից և հատկապես Քոչարյանին, Խաչատուրովին և մյուսներին Մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Փաշինյանի ու իր թիմի դեմ պարբերաբար տեղեկատվական արշավներ իրականացնող ռուսական քարոզչամեքենայի հռետորաբանությանն ու բառապաշարին։ Ռուսական պետական և մերձկրեմլյան հեռուստաալիքները, լրատվական այլ միջոցները պարբերաբար ռեպորտաժներ են հեռարձակում, նյութեր հրապարակում՝ բացահայտորեն ու անթաքույց լկտիությամբ միջամտելով Հայաստանի ներքին գործերին։ Դրանցում, օրինակ, նշվում է, թե իբր 2018 թ. հեղափոխությունը «սորոսականները», Արևմուտքն են կազմակերպել[1]։ Էլ չենք խոսում Պուտինի մտերիմ ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին բացահայտորեն աջակցող ռեպորտաժների մասին, որոնցում նշվում է, թե նրա նկատմամբ «վենդետա», «քաղաքական հետապնդում» է իրականացվում։ Մասնավորապես, ռուսական Առաջին պետական ալիքը հունիսի վերջին մի տեսանյութ հրապարակեց, որում ռուսաստանցի մի փորձագետ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապում էր Ղարաբաղյան հիմնախնդրի և զիջումների գնալու Փաշինյանի ենթադրյալ ծրագրերի հետ.

«Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան ազդեցիկ կլանի ներկայացուցիչ է: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է սասանել նրանց ազդեցությունը: Ու Քոչարյանի կալանավորումը դրա ձևերից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցում անմիջապես կառաջացնի ընդհանուր առմամբ ղարաբաղցիների և մասնավորապես այս կլանի դիմադրությունը, որի ներկայացուցիչներն են Սարգսյանը և Քոչարյանը»։

Վերոշարադրյալից տրամաբանական ու միանգամայն բնական հարց է ծագում՝ Հայաստա՞նն է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում, թե՞ ընդհակառակը՝ Ռուսաստանը՝ Հայաստանի։

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵԿ) համանախագահ Տիգրան Խզմալյանը։

– Պարոն Խզմալյան, ահա այսպիսի հոդված է հրապարակվել «Правда.Ру» կայքում։ Որքան հասկանում եմ՝ սա ուղղակիորեն այն հայտնի «Պրավդա» պարբերականը չէ, բայց հիմնվել է «Պրավդա» թերթից դուրս եկած լրագրողների կողմից։ Որքանո՞վ է այս լրատվամիջոցը կապված իշխանությունների քաղաքականության հետ։

– Նախ՝ մի մոռացեք, որ «Պրավդան» այլևս գլխավոր կուսակցության գլխավոր լրատվամիջոցը չէ։ Այնպես որ՝ դա այդքան էլ էական չէ։

– Բայց սովետական կեղծարար քարոզչության ավանդույթներն ամեն դեպքում շարունակում են։

– Այո, այո։

– Հոդվածի սկզբում նշվում է, որ եթե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս կամ երկրի պատկան մարմինները, ասում ենք, որ անկախ պետականություն ենք կորցրել 1920 թ.-ին, ուրեմն «հիբրիդային պատերազմ» կամ այլ խոսքերով՝ տեղեկատվական պատերազմ ենք վարում Ռուսաստանի դեմ՝ Մերձբալթյան երկրների, Վրաստանի, Ուկրաինայի հետ միասին։ Սա անհեթեթություն չէ՞։

– Ո՛չ, դա անհեթեթություն է ֆորմալ տրամաբանության տեսակետից։ Բայց մենք գործ ունենք շատ փորձառու գիշատիչների հետ։ Իզուր չէ, որ դա «Պրավդան» է գրել։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն վերնագրին, որ իրենք են ընտրել՝ «Հայաստանը վարում է հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ՝ լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ»։

Եթե ելնենք դրանից, ապա, իհարկե, դա կարող է շոկային տպավորություն թողնել հայ ընթերցողի մոտ, սակայն ռուս ընթերցողի մոտ,- իսկ դա նախատեսված է առաջին հերթին ռուս ընթերցողների և ռուսերեն մտածողների, ռուսախոսների, ռուսամետների և «ռուսուլմանների» համար,- դա շոկային կամ հակադրվելու արձագանք չի առաջացնում։ Ճիշտ հակառակը։ Տեսեք, մենք գործ ունենք նախահարձակ պետության հետ, որը զավթել է բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիայի հետ միասին, 1920 թ.-ին։ Եվ նրանք միշտ գործում են այն տրամաբանությամբ, որը Ջորջ Օրուելը անվանել էր «երկմտություն», երբ խոսվում է մի բան, հասկացվում է մի ուրիշ բան։ «Պրավդա» անվանումն ինքնին պիտի հուշի՝ ինչի մասին է խոսքը։ «Պրավդա» բառը թարգմանաբար նշանակում է ճշմարտություն, բայց այս թերթն աշխարհին հայտնի է նրանով, որ տասնամյակներ շարունակ խայտառակ սուտ էր սփռում։

– Հիշեցի Օրուելի հանրահայտ հակաուտոպիական վեպը՝ «1984»-ը, որում պրոպագանդայով, ստով, կեղծիքներով և ուղեղների լվացմամբ զբաղվող նախարարությունը կոչվում էր «Ճշմարտության նախարարություն», պատերազմ վարող նախարարությունը՝ «Խաղաղության նախարարություն»: Կար նաև «Սիրո նախարարություն», որտեղ մարդկանց կտտանքների էին ենթարկում, և «Առատության նախարարություն», որը կարգավորում էր սննդի սահմանափակ մատակարարումը մարդկանց։

– Այո, «սուտը ճշմարտություն է», «պատերազմը խաղաղություն է» և այլն։ Հենց դա նկատի ունեի։ Այնտեղ հատուկ խոսքեր կային՝ ինչպես անվանել սուտը։ Ասեմ ավելին. 1988 թ.-ին, Սումգայիթից հետո, զայրացած մի երիտասարդ մեծ պաստառ էր պատրաստել «Պրավդայի» մասին։ Նա թերթերից կտրել էր «Պրավդա» անվանումը և թերթի բազմաթիվ կտորներով, որոնց վրա գրված էր «ПРАВДА», կազմել էր ռուսերեն «ЛОЖЬ»՝ «սուտ» բառը։ Այսինքն՝ 1988-ին մենք արդեն պատկերային ներկայացնում էինք այս հանգամանքը աշխարհին։

– Դասական անտիուտոպիա։

– Այո, այո։ Բայց սա, իհարկե, բոլորին էլ հայտնի է։ Թողնենք դա մի կողմ և հիշենք հետևյալը՝ 2016 թ. փետրվարին ես Ֆեյսբուքով և մամուլով բարձրաձայնում էի, որ ռուսները պատրաստում են խոշոր սադրանք Հայաստանի դեմ, և անգամ «Երկիր մեդիայի» ուղիղ եթերում ինձ փորձում էին հեգնել՝ հարցնելով, թե ինչու եմ ես խուճապ առաջացնում։ Ես հիմնվում էի նման կայքերի հրապարակումների, «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» («Военно-промышленный курьер») ռազմական շաբաթաթերթում Խրամչիխինի հրապարակած հոդվածի և մի քանի այլ սրիկաների վերլուծությունների վրա, որոնցում մանրամասն նկարագրվում էին Հայաստանի ռազմական կարողությունները, ստորաբաժանումների տեղակայումը, սպառազինությունը և այլն։ Դրանով նախապատրաստվում էր պատերազմը, որը սկսվեց ընդամենը երկու շաբաթ անց՝ ապրիլ ամսին։ Մարտի 16-ին «Երկիր մեդիայի» եթերով հեռարձակվեց այդ տխրահռչակ բանավեճը։

Հիմա ես նույն մտավախությամբ ու մտահոգությամբ պնդում եմ, որ Պատրուշևը[2] եկավ, և նրա գալուց մեկ-երկու օր առաջ ռուսական իշխանությունների շահերը սպասարկող մամուլը հայտարարում է այն, ինչ իրենք են պատրաստում մեր դեմ։ Եվ բնական է, որ իրենք պիտի ասեն, թե Հայաստանն է վարում պատերազմը Ռուսաստանի դեմ՝ ինչպես Վրաստանն էր իբրև թե 2008 թ.-ին հարձակվել Ռուսաստանի վրա, ինչպես Ուկրաինան էր 2014 թ.-ին հարձակվել «խեղճուկրակ» Ռուսաստանի վրա, ինչպես մինչ այդ Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանն էին հարձակվել 1939 թ.-ին։ Այս ամենը նույն տրամաբանությունն է. իրենք պատրաստվում են պատերազմի, և մենք ամեն օր տեսնում ենք այդ պատերազմի այս կամ այն նախանշանը։ Դա լինելու է, օրինակ, տրանսպորտային կոլապսի տեսքով, որն արդեն սկսվել է Վերին Լարսում այսօր, երբ 24-ժամյա անցումային կետն աշխատում է ընդամենը 3 ժամ՝ 10-ից մինչև 13։00-ն, և հենց այն պահին, երբ Հայաստանում բերքահավաք է, ու խաղողը, հում մրգերն ու բանջարեղենը պիտի ուղարկվեն մեր հիմնական շուկա՝ ցավոք սրտի, Ռուսաստան։ Լինելու են դիվերսիաներ՝ ամենայն հավանականությամբ մետրոյում, լինելու են գազի և լույսի անջատումներ։ Դա է հիբրիդային պատերազմը, որին ենթարկվելու է Հայաստանը։ Պատրուշևը եկավ զգուշացնելու այդ մասին։

– Այսինքն՝ ո՞րն էր Պատրուշևի այցի նպատակը։

– Նա եկել էր կապիտուլյացիա պահանջելու իր պայմաններով։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Պատրուշևը հիմա անչափ կարևոր դեր է խաղում պուտինյան վարչակազմում և թելադրող դեր է կատարում վերջին շաբաթներին։ Ըստ երևույթին, նա այնպիսի պահանջներ է ներկայացրել, որ անգամ մեր թուլամորթ և հաճախ փոխզիջումների պատրաստ կառավարությունը չհամաձայնեց դրան։ Այնպես որ՝ մենք շուտով տեսնելու ենք բավական լուրջ զարգացումներ, և կարելի է դա բավական հեշտ կանխատեսել։ Լավատեղյակ մարդիկ դրա մասին արդեն հայտարարել են։ Օրինակ՝ Քոչարյանը, որը բանտում «Գոլոս Արմենիի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ աշնանը լինելու են փողոցային գործողություններ, որոնք հանգեցնելու են արտահերթ ընտրությունների։ Բնականաբար, բանտում նա չէր կարողանա այդպիսի բաներ կազմակերպել։ Նա պարզապես բարձրաձայնում է այն, ինչ իրեն իր տերերն են հուշել և ասել, որ դա բարձրաձայնի։ Դա լինելու է, և այստեղ շատ կարևոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը, որից ամենայն հավանականությամբ կպահանջեն վայր դնել պատգամավորական մանդատները և առաջացնել արհեստական խորհրդարանական ճգնաժամ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 1190 անգամ
Էշթոն Քաթչերը դավաճանել է Դեմի Մուրին Հովհաննես Բաչկովի մենամարտի արդյունքի բողոքար... Մայք Փենսը՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմի... Նորաբաց գյուղում հրդեհից ջերմահարվել է 120 պտ... ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվու... Ալվարեսը կարծում է, որ Նուրմագոմեդովն անպարտե... Անգլիայում եւ Ուելսում ռեկորդային աճել է «Ա» ... Եվրո-2020․ Ուղևորություն FAF-ի հետ Լիխտեյնշտե... Փհենյանում ողջունել են բանակցություններում «ն... Քորթնի Քարդաշյանը՝ 60-ականների լողազգեստով (Լ... Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (Տես... «Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարա... Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 20․09․2019 Սուլշերը՝ ղազախական «Աստանայի» հետ հանդիպման ... Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղությամբ հարված... 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վերականգնվ... Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռն... ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԿԲ-ի և Զ... Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (Լուսանկարներ) «Վանաձոր» ՔԿՀ պետը պաշտոնավարեց մեկ ամիս․ նա ... Սոֆի Լորենը դարձավ 85 տարեկան (Լուսանկարներ) Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների... Թուրքիայում դատում են Bloomberg-ի լրագրողների... Փաշիկ Ալավերդյան․ Թիմը լիարժեք պատրաստ է աշխա... Մելանյա Թրամփը չի կարողացել ժապավենը կտրել հա... Երևան-Գյումրի ճանապարհին ճակատ-ճակատի բախվել ... Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահան... Զիդանի և Պերեսի հարաբերություններն ավելի են ս... Քոչարյանի խորտակված հույսը Ամուլսարի պաշտպանները երգել են Երևանի կենտրոն... Women’s Club-ի նոր մասնակիցը. Ով է նա (Տեսանյ... ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է... Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) մեծացնում է... Վիկտորիա Բոնյայի դուստր համացանցում խայտառակե... Հայրս հույս չուներ, որ կարող է փոխվել խափանմա... «Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով».... Սինգապուրի վարչապետը պաշտոնական այց կկատարի Հ... ԱԺ վարչատնտեսական վարչության մատակարարման բաժ... Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Ա... Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/8 եզրա... Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Ավստրալիայի խո... Մեծապես կարեւորում եմ հայ-չինական հարաբերությ... Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության... Ռուսաստանը ժամկետից շուտ կդադարեցնի Հայաստանի... ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վայոց Ձորում տեղի... Հայաստանի հավաքականի մարզիչ․ Վարուժան Կաջոյան... Իշխանություններից հիմա լսում ենք այն, ինչ Թեղ... Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտ... Քայլի Ջենները՝ ուլտրակարճ զգեստով. (Լուսանկա... Ամուլսարի պաշտպանները սկսել են Երևանի փողոցնե... Լոբբինգ է արվում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշա... Սահմանադրական դատարանը չի դատում անձերի. Վլադ... «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ենթարկել ռեստ... Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է. մ... ՀՅԴ-ն «Ազատ հայրենիք»-ին առաջարկել է Արցախի ը... Երևանում երկրորդ հարկից տղամարդ է ընկել Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով Պ... ՀՀ գլխավոր դատախազի երկու տեղակալներին շնորհվ... ՎԵՏՕ-ն «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաս... Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ... Քանյե Ուեսթն առաջին անգամ գլխավորել է Forbes-... Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր... Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով գնում են ԱԱ... Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք ... Վայոց Ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թ... ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվե... Օձունի 36-ամյա բնակիչը ոտքերով հարվածել է համ... Ծեծկռտուք Քանաքեռում՝ Հնդկաստանի քաղաքացիների... Հայաստանի Մ-17 հավաքականի երկու պարտությունը ... Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում . հայտնաբերվել... Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագա... Սեւանի ափամերձ հատվածում անտառածածկ տարածքներ... Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժ... Քննարկում ԱԺ-ում. Անտառապահների փոխարեն մեզ ա... Ռուդինշտեյնն իր այժմյան հարաբերությունները հա... Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույ... Ոստիկանությունը հայտնել է Կալիֆոռնիայում Face... Հաբեթնակ Կուրղինյան․ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը,... Ամփոփվել է ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողն... Շաքարախտի յուրաքանչյուր 8-րդ նոր դեպք ախտորոշ... Լիբանանը Հայաստանի հետ կկիսի իսրայելական դրոն... «Լիդիանը» մտել է հարեւանի «բոստանը», այսինքն ... Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականաց... ՀԲՃ անդամները տվեցին բնապահպանական մոբիլիզացի... Բազմազավակ երեք ընտանիքներ պարգեւատրվել են Ծն... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեղան... «Ռեալի» դարպասապահը ներողություն է խնդրել ՊՍԺ... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... Իդլիբում գրոհայինները բաց չեն թողնում խաղաղ բ... Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին և Գուլիևին... Jamiroquai խումբն՝ իր երևանյան այցի մասին Ամփոփվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի ձերբակ... Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորեն... Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայությ... Մանրէազերծ իմպլանտների մակերեսի վրա առկա են ո... Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. ս... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... Իրականում կոմա եղե՞լ է․ Անդրեյ Ռազինը մտադրվա... Վարուժան Կաջոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan