«Իմ քայլը» խմբակցությունում պառակտում չի առաջացել, ամեն մեկս ունենք մեր տեսակետը. Սոֆյա Հովսեփյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
«Իմ քայլը» խմբակցությունում պառակտում չի առաջացել, ամեն մեկս ունենք մեր տեսակետը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ ամեն մեկս տարբեր թևերից ենք հավաքված:
«Ես այն ժամանակ պայքարել եմ Ամուլսարի համար: Հույս ունեմ որ մտահոգությունները, որոնք բարձրաձայնում ենք կտա իր արդյունքը:Պետք է օգնենք կառավարությանը դուրս գալ այս ամենից»,-նշեց պատգամավորը: