Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է այսօր՝ ժամը 13:53-ին
Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է այսօր՝ ժամը 13:53-ին:
Նշենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:
Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Հիշեցնենք նաև, «Մալաթիա մոլ» շենքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողների հետ զրուցելիս ասել էր՝ «Ես երեկ չեմ դժգոհել, շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ»: