Հարավային Կորեայում մեկնարկել են զորավարժություններ վիճելի կղզիների մերձակայքում
Հարավային Կորեայում մեկնարկել են երկօրյա զորավարժություններ վիճելի կղզիների մերձակայքում, ինչն ավելացրել է լարվածությունը Ճապոնիայի հետ հարաբերություններում, հաղորդում է Reuters-ը:
Ամենամյա զորավարժություններն անցկացվում են Սեուլի կողմից Տոկիոյի հետ հետախուզական տվյալների փոխանակման մասին պայմանագիրը չեղարկելուց մի քանի օր անց:
Երկօրյա վարժանքներում մասնակցելու են ռազմական նավեր եւ ինքնաթիռներ: Զորավարժությունները կամրապնդեն զինվորականների վճռականությունը պաշտպանելու Դոկո կղզին եւ դրա մերձակայքը Ճապոնական ծովում, ասվում է կորեական ռազմածովային նավատորմի հայտարարության մեջ:
Ճապոնիան անվանել է զորավարժությունները «միանգամայն անընդունելի» եւ վճռական կերպով պահանջել է դադարեցնել դրանք: Ճապոնիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա է հղել Սեուլին դիվանագիտական ուղիներով:
Սեուլը վերահսկել է Ճապոնական ծովում ժայռոտ կղզիները 1945 թվականից ի վեր, երբ ավարտվել է Կորեական թերակղզում Տոկիոյի 35-ամյա գաղութատիրությունը:
Տոկիոն եւս հավակնում է վերահսկել այդ կղզիները եւ մեղադրում Հարավային Կորեային դրանք անօրինաբար շրջափակելու մեջ: