Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու...

Հայաստանն այնքան էլ վճարունակ երկիր չէ, ուստի Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ լուրջ փոփոխություններ դժվար թե լինեն. Իվան Կոնովալով

Հայաստանի պաշտպանական ոլորտի պատասխանատուները՝ ի դեմս Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և այլ պաշտոնյաների, վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հայտարարում են, որ հայկական զինված ուժերը շուտով համալրվելու են նոր զինատեսակներով, զինտեխնիկայով, զինամթերքով և անհրաժեշտ այլ միջոցներով։ Ընդ որում նշվում է, որ պաշտպանական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների, պահպանությունից ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական գործողությունների անցնելու հայեցակարգի համատեքստում շեշտը դրվելու է հարձակողական զինատեսակների ձեռքբերման վրա։ Սակայն առայժմ հայտնի է միայն մեկ զինատեսակի Սու-30ՍՄ կործանիչների՝ մարտական ինքնաթիռների շուրջ հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նախարար Տոնոյանը լրագրողների հետ վերջին զրույցներից մեկի ընթացքում ասել է, որ ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ակնկալում ենք, որ մարտական ինքնաթիռները Հայաստանում կլինեն այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին։ Դրանք կբազավորվեն «Շիրակ» օդանավակայանում։ Բայց այլ զինատեսակների ձեռքբերման մասին առայժմ կոնկրետ տեղեկություններ չկան։


Հայտնի է, որ ս․թ․ հունիսի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում անցկացված «Армия 2019» միջազգային ռազմա-տեխնիկական համաժողովի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Իսկ ավելի ուշ նա լրագրողներին ասաց, թե «ռազմական անակնկալներ են լինելու»։

Հետաքրքիր է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և սպառազինության գնումների գործընթացին հետևում են նաև միջազգային փորձագիտական կենտրոնները։ Մասնավորապես, աշխարհաքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի վարչակազմի առանցքային և ազդեցիկ գործիչներից մեկի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ նախորդ շաբաթ Երևան կատարած այցին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, գրել է, թե Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զենք խնդրել Ռուսաստանից՝ Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի նկատմամբ առավելության հասնելու համար, բայց դա կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցից Հայաստան։


«Կհաջողվի, թե ոչ՝ հայտնի կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ»,- նշել են կենտրոնի վերլուծաբանները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցել է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի հետ։

– Պարոն Կոնովալով, Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ այս մեկ տարվա ընթացքում, ինչպիսի՞ դինամիկա է նկատվում հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերություններում։ Այն դրակա՞ն է, թե՞ բացասական։

– Չէի ասի, թե Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ լուրջ փոփոխություններ են եղել այն բանից հետո, երբ երկիրը գլխավորեց Նիկոլ Փաշինյանը։ Բայց պետք է ընդգծել, որ այդ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ մակարդակի վրա են եղել։ Եկեք անկեղծ լինենք․ այնուամենայնիվ, Հայաստանը շատ փող չունի, և հաճախ Ռուսաստանից սպառազինություն և զինտեխնիկա ստանալը պայմանավորված է Ռուսաստանի և Հայաստանի առանձնահատուկ հարաբերություններով։ Դրանք ակնհայտ են բոլորին։ Մենք Հայաստանում ունենք ռազմաբազա, ընդ որում՝ խոշորագույն և ամենաարդյունավետ ռազմաբազաներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս ռազմաբազայի առկայությունը շատ խնդիրներ է լուծել Անդրկովկասում։ Իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրավիճակը՝ ոչինչ էլ չհաջողվեց մինչև վերջ լուծել։ Այդուհանդերձ, ռուսական ռազմաբազան շատ նշանակալի դեր խաղաց արյունահեղությունը դադարեցնելու հարցում։ Համենայնդեպս, այն թույլ չտվեց արտաքին ուժերին միջամտել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Այս իրադրությունն առայժմ պահպանվում է:

Իսկ ռուս-հայկական ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական հարաբերությունները նորմալ վիճակում են։ Ես չեմ կարծում, թե այս ոլորտում էական փոփոխություններ կլինեն։ Պարզապես համագործակցության ծավալները մեծ չեն։ Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ վճարունակ երկիր չէ, նա չի կարող շատ վճարել։ Բայց մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ինչը նշանակում է, որ կարող է շատ բան ստանալ հատուկ պայմաններով։

Կարծում եմ, որ հարաբերությունների այս ձևը հետագայում էլ կպահպանվի։ Պարզապես մեր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ծավալները մեծ չեն, եթե համեմատենք այլ երկրների հետ։ Դուք ինքներդ էլ տեսնում եք առկա թվերը՝ ռազմական վարկեր 100 մլն դոլարի, 200 մլն դոլարի չափով։ Ու չկան ինչ-որ նշաններ, որոնք ցույց կտան, որ ինչ-որ բան որակապես փոխվելու է։ Ես հասկանում եմ, որ տարբեր դիտորդներ, փորձագետներ, ովքեր հետևում են իրավիճակին, մտածում են, որ եթե Հայաստանի ներքին կյանքում ինչ-որ արտասովոր փոփոխություն է եղել, ուրեմն արտասովոր փոփոխություններ պիտի լինեն նաև Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերություններում, քանի որ այս երկրները ռազմավարական դաշնակիցներ են։ Ընդգծում եմ՝ ոչ թե գործընկերներ են, այլ դաշնակիցներ։

– Պարադոքսն այն է, որ նշված փոփոխություններից հետո Հայաստանի նախկին իշխող կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ պնդում էին, թե 2018 թ․ «մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել»։ Սակայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 33 տոկոսով։ Բացի դրանից՝ ՀՀ պաշտպանության նախարարը, ՊՆ-ի այլ ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանին նոր զինատեսակներ են մատակարարվելու, «ռազմական անակնկալներ են լինելու»։ Բայց մեզ հայտնի միակ գործարքը Սու-30 կործանիչների առքուվաճառքի մասին գործարքն է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զինատեսակներ Ռուսաստանը կարող է մատակարարել Հայաստանի Զինված ուժերին։

– Հայաստանի հետաքրքրությունների շրջանակը բավական հստակ է ուրվագծված։ Խոսքն այն մասին է, թե ինչ զինատեսակներ ու զինտեխնիկա հայկական կողմը կցանկանար ձեռք բերել։ Դրանք են կործանիչ և գրոհիչ ավիացիայի միջոցները, ՀՕՊ միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ, դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, զրահատեխնիկա (ամենայն հավանականությամբ՝ խոսքը թեթև զրահատեխնիկայի մասին է)։ Ուստի, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ զինատեսակների կարիք ունի Հայաստանը, որովհետև Ռուսաստանը Հայաստանին չի մատակարարի այնպիսի զինատեսակներ, որոնք Հայաստանին պետք չեն։ Կոնկրետ ի՞նչ զենքեր են պետք Հայաստանին՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմը Անդրկովկասում։ Չէ՞ որ Հայաստանն արդեն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սոլցեպյոկ» ծանր հրանետներ, «Սմերչ», ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ և այլն, և այսպես շարունակ։ Ըստ էության, ինքը ռազմաբեմն է թելադրում, թե ինչ է պետք Հայաստանին։ Եվ ես չեմ կարծում, թե հետաքրքրությունները դուրս կգան այս շրջանակի սահմաններից։ Պարզ է, որ Հայաստանին ատոմային սուզանավեր պետք չեն։

Այնպես որ՝ չեմ կարծում, թե առանձնահատուկ փոփոխություններ կլինեն։ Կարծում եմ՝ քայլերն արվելու են՝ հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը ռեգիոնում։ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և Ռուսաստանը շարունակելու է աջակցել իր դաշնակցին՝ ելնելով այն նպատակից, որ տարածաշրջանում պահպանվի ուժերի ընդհանուր հավասարակշռությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

 

 

դիտվել է 875 անգամ
Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan