Huawei կորպորացիան Շենչժենում ներկայացրել է նոր պրոցեսոր արհեստական ինտելեկտի Ascend 910 տեխնոլոգիաների հիման վրա
Չինական հեռահաղորդակցային Huawei կորպորացիան այսօր Շենչժենում (Հարավային Չինաստան, Գուանդուն նահանգ) ներկայացրել է նոր պրոցեսոր արհեստական ինտելեկտի Ascend 910 տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաեւ հաշվիչ միջավայր ծրագրային ապահովման համար՝ MindSpore արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի հիման վրա, տեղեկացնում է Սինհուան։
Այս երկու նորույթների հայտնվելը նշանավորում է լուծումների համալիր եւ համընդգրկուն փաթեթի ստեղծում արհեստական ինտելեկտի համար, ինչպես նաեւ Huawei-ի ռազմավարության մուտք արհեստական ինտելեկտի նոր փուլ։