Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Բավարիային» (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Շալկեի» հետ։ Խորվաթի Նիկո Կովաչի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բավարիան» 4 միավորով չորրորդ տեղում է։ «Շալկեն» ունի 1 միավոր եւ 12-րդն է։ Առաջատարներ են երկուական հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգն» ու «Բայերը»։
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Շալկե» - «Բավարիա»՝ 0։3 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 11մ, 50, 75
Back on track