Հրդեհի մարման համար մեծ ջանքեր են կիրառում հրշեջները. ԱԻՆ աշխատըակիցը՝ «Մալաթիա մոլ»-ի հրդեհը մարելու հեռանկարի մասին
Դեռ մեծածավալ աշխատանք կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր հնարավոր կլինի հրդեհը մարել:
«Հրդեհի մարման համար մեծ ջանքեր են կիրառում հրշեջները: Այս պահին տեղամասեր կան, որ կարելի է հրդեհի մեկուսացման մասին հայտել, բայց դրա համար համապատասխան միջոցառումներ են պետք»,-ընդգծեց ԱԻՆ աշխատակիցը:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացիական հագուստով բազմաթիվ մարդիկ մտնում են «Մալաթիա մոլ»-ի տարածք եւ դուրս բերում տարբեր իրեր, նա պատասխանեց. «Այն հատվածները, որտեղ հնարավոր է զուգահեռաբար տարհանման պրոցես կազմակերպել, տարհանման ուղիները հրշեջները պահպանում են, իրենք իրենց գույքը հանում են՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար»: