Mirum Helsinki գործակալությունն արտադրել է աշխատակիցների քրտինքով օծանելիք
Ֆինները եկել են այն եզրակացության, որ ծաղիկների եւ ծովային թարմության հոտով պարֆյումը մեյնսթրիմ է, եւ որոշել են ստեղծել մի ինչ-որ ինքնատիպ բան, գրում է MIGnews-ը:
Օծանելիքի մեջ ավանդական բաղադրիչներին ավելացրել են դրա ստեղծման վրա աշխատող բոլոր մարդկանց քրտինքի մի կաթիլ։ Պարզվել է, որ այդ բույրը դարձել է աշխատողների հավաքագրման քարոզչության մի մասը։
«Մենք զբաղվում ենք հավաքագրմամբ։ Դարձեք հաջորդ խմբաքանակի մի մասը»,- ասվում է օծանելիքի գովազդում։