Հրդեհը բռնկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում՝ դեռևս անհայտ պայմաններում. Նոր մանրամասներ արտակարգ պատահարի վերաբերյալ
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում՝ դեռևս անհայտ պայմաններում։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։
Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգա»-ի աշխատակիցներ։
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, տեղում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը։
Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Մանրամասները՝ քիչ ուշ։