Audi-ն պատրաստվում է ներկայացնել առանց թափքի եզակի ամենագնաց
Audi ընկերությունն առաջիկայում կներկայացնի AI: TRAIL quattro կոնցեպտուալ մեքենան: Այն իրենից ներկայացնում է էլեկտրական ամենագնաց ինքնատիպ դիզայնով անհամաչափ մեծ անիվներով, որոնք դուրս են գալիս առջեւի բամփերից: Տպավորություն է ստեղծվում, որ մեքենան չունի թափք:
Մամուլի հաղորդագրության մեջ նորույթը նկարագրվում է որպես կոնցեպտուալ ամենագնաց ապագայի էլեկտրահաղորդակով եւ նշվում, որ այն դարձել է AI շարքի շոուքարերի քառյակում չորրորդ մոդելը: Էլեկտրաքարի մասին այլ մանրամասներ չկան. հավանաբար դրանք կներկայացվեն սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ: