Տանզանիայի խոշորագույն քաղաքի նահանգապետը ցանկանում է ստեղծել ամուսնացած տղամարդկանց տվյալների բազա
Տանզանիայի խոշորագույն քաղաքի նահանգապետը ցանկանում է ստեղծել ամուսնացած տղամարդկանց տվյալների բազա, որպեսզի կանայք ապահովագրվեն խաբված լինելու նվաստացումից: FoxNews-ը հայտնում է, որ Դար էս Սալամի նահանգապետ Փոլ Մաքոնդան հայտարարել է, թե կանայք իրեն հաճախ են բողոքում, որ տղամարդիկ խաբում են ամուսնության խոստումներով:
«Մեր գլխավոր նպատակն այն է, որ մեղմենք այդ կանանց ցավը, որոնք տուժում են նման խարդախների պատճառով: Որպես նահանգապետ՝ ես ցավ եմ ապրում կանանց ղեկավարելիս, որոնք դառնացած են ու վշտացած»,- ասել է Մաքոնդան, հայտնում է The Daily Telegraph-ը:
Նրա խոսքով՝ սրա հետ կապված ստեղծվելու է ամուսնացած տղամարդկանց տվյալների բազա, որ յուրաքանչյուր կին կարողանա ստուգել՝ սիրեցյալը խաբում է, թե ոչ:
Տվյալների պետական հանրային բազան կներառի բոլոր ամուսնացած տղամարդկանց անունները եւ լուսանկարները: