«Բավարիան» 40 միլիոն եվրո կառաջարկի «Էսպանյոլի» կիսապաշտպանի համար
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Էսպանյոլի» 22-ամյա կիսապաշտպան Մարկ Ռոկուին, հայտնում է L'Equipe-ն:
«Բավարիան» «Էսպանյոլին» կվճարի իսպանացի կիսապաշտպանի պայմանագրում նշված հրաժարագինը՝ 40 միլիոն եվրո:
Նիկո Կովաչի թիմում Ռոկուն կփոխարինի Ռենատու Սանչեսին, որը վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Ռոմա»:
«Էսպանյոլի» կազմում Ռոկուն մասնակցել է 68 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: