Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալը պատմել է երգչի գաղտնի կտակի մասին
Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը հայտարարել է, որ երգիչը մահվանից մի քանի տարի առաջ գաղտնի կտակ է գրել, հայտնում է Independent-ը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է 2006թ.-ին և պետք է փոխարիներ ներկայիս կտակին, որը թվագրված է 2002թ.-ով։ Դրանում Ջեքսոնը մանրամասնորեն նկարագրել է իր տեսլականը, թե ինչպես է հարկավոր պահպանել իր ժառանգությունը։ Բեյնը հայտարարել է, որ վկա է եղել՝ ինչպես են փաստաթուղթը վավերացրել նոտարում և նույնիսկ լսել է դրա բովանդակությունը։ Այս պահին փաստաթղթի գտնվելու մայրի մասին ոչինչ հայտնի չէ։
2002թ.-ի Ջեքսոնի կտակի համաձայն՝ երգչի ակտիվներն անցել են ընտանիքին, իսկ երեք երեխաների օրինական խնամակալ է դարձել նրանց մայրը՝ Քեթրին Ջեքսոնը։
2009թ.-ին Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Ռենդին, պնդում էր, որ փոփ երգչի կտակը, որը թվագրված է 2002թ.-ով և ուժի մեջ է մտել նրա մահվանից հետո, չի կարող գործող համարվել։ Նրա խոսքով՝ դատարանի կողմից ուսումնասիրված փաստաթուղթը ստորագրված է Լոս Անջելեսում 2002թ.-ի հուլիսի 7-ին, երբ երգիչն այլ քաղաքում է եղել։