Բրազիլիայի մշակույթի նախարարը լքել է պաշտոնը
Բրազիլիայի մշակույթի նախարար Էնրիկե Պիրեսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախագահ Ժաիր Բոլսոնարուն դադարցրել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմարտադրությանը միջոցներ հատկացնել, հաղորդում է Folha de Sao Paulo-ն։
Նրա խոսքով՝ ինքը հեռանում է, որովհետև կողմ է ազատ արտահայտմանը։
«Ես չեմ ընդունում այն, որ մշակույթը կարող է ֆիլտրեր ունենալ»,-ընդգծել է Պիրեսը։
Նշվում է, որ երկրի նախագահը բազմիցս դեմ է հանդես եկել միասեռականությանը և հայտարարել, որ չէր կարողանա սիրել որդուն, եթե վերջինը միասեռական լիներ։