Վենետիկում անհաջող կամրջի համար ճարտարապետին տուգանել են 78 հազար եվրոյով
Իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան տուգանվել է 78 հազար եվրոյով՝ Վենետիկում անհաջող կամուրջ կառուցելու համար, հաղորդում է CNN-ը:
Դատարանը վճռել է, որ ճարտարապետը կամուրջի կառուցման ժամանակ «անփութություն» է ցուցաբերել:
90 մետր երկարությամբ Ponte della Costituzione կամուրջը կառուցվել էր 2008թ. եւ անվանվել Իտալիայի Սահմանադրության 60-ամյակի պատվին:
Քաղաքի հայցում ասվում է, որ կամուրջը, որն ունի պողպատե հենք եւ ապակե պատեր, սարքավորված չի եղել Վենետիկի այցելուների կամ նրանց բեռների սպասարկման համար: Մի քանի ապակե աստիճաններ արդեն փոխարինվել են: