Կորեայի Հանրապետությունը դուրս կգալ Ճապոնիայի հետ հետախուզության տվյալների փոխանակման մասին համաձայնագրից
Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել դուրս գալ Ճապոնիայի հետ հետախուզության տվյալների փոխանակման մասին համաձայնագրից, հայտնում է Yonhap-ը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աշխատակազմը տեղեկացրել է, որ Տոկիոյի հետ ռազմական տեղեկատվության փոխանակման շարունակումն այլեւս չի բխում Հարավային Կորեայի «ազգային շահերից»: