Թեև մենք հանդիպումներ չենք ունեցել ԱՄՆ նախագահի և պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, սակայն դրա հետևանքով երկխոսությունը չի թուլացել և նույնիսկ ակտիվացել է. ՀՀ ԱԳՆ
ԱՄՆ-ի հետ մենք բավականին ակտիվ զարգացող հարաբերություններ ունենք: Մենք հանդիպումներ չենք ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, սակայն դրա հետևանքով երկխոսությունը չի թուլացել և նույնիսկ ակտիվացել է: Օգոստոսի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ առաջիկա այցը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործում է «հատուկ համակարգ»՝ բավականին բարդ կառուցվածքով: «Եվ երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպման համար հարմար պահ լինի, այն անպայման տեղի կունենա:
Այն մեր օրակարգում է, եւ սխալ պնդում է, երբ ասում են, որ մեզ չի հաջողվում այդ հանդիպումները կազմակերպել»,- հավաստիացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: