Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Արսեն Մարտիրոսյանն ազատվել է Լոռու դատախազի պաշտոնից և նշանակվել է Գլխավոր դատախազությունում հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ:
Արսեն Մարտիրոսյանը Լոռու դատախազ էր նշանակվել 2017թ-ի հուլիսի 20-ին: