Գործադիրը 2,1 մլրդ դրամ հատկացրեց ՊՆ-ին՝ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց՝ 2,161 մլրդ դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ 2,1 մլրդ դրամը մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով է տրամադրվում ՊՆ-ին:
Հարցի երկու դրույթը նախատեսված էր քննարկել գաղտնի ռեժիմով, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդեց հարցը ամբողջությամբ քննարկել գաղտնի ռեժիմով և այդ առաջարկն ընդունվեց:
Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է Մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը: