Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերւ առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են:
Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` անձի մահվան հիմքով։
Իսկ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Կարապետյանը սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից. նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը։
Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի՝ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել: