Արտոնություն կտրվի Երկրորդ համաշխարհայինի թիկունքայիններին. Անվճար տրանսպորտ, պարգևավճար ու էժան դեղեր. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի եւ անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրված անձանց, այսպես կոչված՝ թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է:
Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, եւ կստանան պարգեւավճար կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որեւէ կարգավիճակ չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: