Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող...

Մի քանի տասնյակ քաղաքացիների կոչը՝ ուղված կառավարության անդամներին

Ամուլսարի շահագործմանը դեմ մի քանի տասնյակ քաղաքացիներ հրապարակել են կոչ՝ ուղված կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին եւ բնակչությանը։

Հայտարարության տեքստը՝ ստորեւ․

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հիշեցնում ենք, որ գրեթե մեկ տարի առաջ այս օրերին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարյուր օրվա կառավարման հրապարակային մեծ հանրահավաքում հայտարարել էր ուղիղ ժողովրդավարության կարևորության և հանրաքվեների ներդրման մասին։ Ճակատագրի հեգնանքով, արդեն երեկ վարչապետը Հայաստանի և մասնավորապես Ջերմուկ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող Ամուլսարի հանքի մասին հավաքը անցկացնում էր Բ26-ի փակ դահլիճում, առանց ուղիղ հեռարձակման։ Ժողովուրդը կրկին ոստիկանական պատնեշով բաժանված էր Բ26-ի նախագահական նստավայրից։ Ամուլսարի պահապաններին զորակցող ցույցի մասնակիցների առաջ փակվեցին նաև ԱԺ այգու դարպասները՝ թույլ չտալով այնտեղ հանրային քննարկում անել։ Դրա հետևանքով հավաքը թեժացավ և զորակցողներից մի քանիսին ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին։

Մենք արձանագրում ենք, որ վարչապետը դրժեց իր խոստումը և փորձաքննությունը «թևի տակ դնելու և Ջերմուկ գնալու» փոխարեն նախընտրեց փակ հավաք անել Նախագահական նստավայրում, որին մասնակցում էին ոչ միայն ազդակիր Ջերմուկի, Գնդեվազի բնակիչներ, այլև Լիդիանի շահերն առաջ մղող մարդիկ՝ Լիդիանի աշխատակիցները և նույնիսկ Գնդեվազ համայնքի արոտավայրերի հողերը խիստ ցածր գնով օտարելու և շուրջ 400 անգամ թանկ գնով Լիդիանին վաճառելու համար քրեական գործով հետապնդվող Գնդեվազի նախկին գյուղապետը։

Հավաքին ջերմուկցիներն ու բնապահպանները հնարավորություն չունեցան իրենց մտահոգությունները լիարժեք բարձրաձայնել ու քննարկել վարչապետի հետ։ Քննարկման փոխարեն վարչապետը երկար նկարագրեց կառավարության նախաձեռնած քայլերը՝ փորձելով փաստարկել հանքը բացելուն միտված՝ նախօրոք ունեցած իր դիրքորոշումը։ Ուստի մենք արձանագրում ենք, որ 2009 թվականից մինչ օրս՝ Ամուլսարի շուրջ սկսված ողջ գործընթացում ջերմուկցիները այդպես էլ զրկված մնացին իրենց շահերը ներկայացնելու հնարավորությունից՝ օրենքի պահանջով պարտադիր հանրային լսումներից։ Դրա փոխարեն նրանք դարձան ձևական միջոցառման մասնակիցներ։ Հատկանշական է, որ շուրջ 3000 ջերմուկցիների, այնպես էլ շուրջ 12000 վայոց ձորցիների՝ Ամուլսարում հանքի շահագործումը մերժող հանրագրերը ևս չունեցան որևէ արձագանք ուղիղ ժողովրդավարության ջատագով հանդես եկող կառավարության կողմից։

Վարչապետը իր երեկվա հեռարձակումով ամրապնդեց ամենավատթար կանխատեսումները, որ Ամուլսարի հարցում ՀՀ կառավարությունը պատշաճորեն չի հասցեագրում և պաշտպանում ժողովրդի/քաղաքացիների կենսական իրավունքները և շահերը։ Նման գործելաոճով կառավարությունը կանգնած է սեփական իշխանության սոցիալական հենարանի՝ Վայոց Ձորի և Ջերմուկի բնակչության ու քաղաքացիական հասարակության կարևոր մասի վստահությունը կորցնելու վտանգի առջև։ Այս գործելաոճը նաև խզում է առաջացնում հեղափոխությամբ ձեռք բերված հանրային համերաշխության մեջ, ինչից տուժելու է ինչպես կառավարությունը, այնպես էլ ողջ հասարակությունը։ Արձանագրում ենք, որ վարչապետն Ամուլսարում հանքի բացմանը կողմ լինելով, խախտեց իր իսկ պայմանը, թե հանքը կբացվի միայն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Ամուլսարի ջրային ավազանի և Սևանա լճի անվտանգության երաշխիքների դեպքում, այնինչ Քննչական կոմիտեի կողմից ELARD-ին պատվիրած ուսումնասիրության տեքստում հստակ նշված են որոշ ռիսկերի չհաշվարկված և անկանխատեսելի լինելու, շրջակա միջավայր և ջրային ավազաններ ծանր մետաղներ և թթվային ջրեր արտանետվելու հնարավորության և այլ ռիսկերի մասին:

Բացի դրանից ուսումնասիրության մեջ նշված է, որ հանքարդյունահանման նախագծի մի մասը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտում, իսկ Սևանա լիճը պաշտպանված է օրենքով։ Ուսումնասիրության հեղինակներն, ընդհանուր առմամբ մատնանշում են Լիդիանի պատվիրած ՇՄԱԳ և հարակից ուսումնասիրությունների տարբեր թերությունների, գիտականորեն անվստահելի և կիսատ լինելու մասին։ Արձանագրում ենք, որ ELARD-ի ուսումնասիրությամբ Լիդիանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների թերի և մի շարք եզրահանգումներով սխալ լինելուն մինչ օրս չի արձագանքել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այնինչ այժմ իր լիազորության ներքո է գտնվում դեռևս 2016 թ. տրված դրական փորձաքննական եզրակացության ճակատագիրը։ Պատշաճ չեն արձագանքել վարչապետը և Քննչական կոմիտեն իրենց եզրակացությունների մեջ։ Ավելին, օգոստոսի 19-ին Ամուլսարի հարցով կառավարության խորհրդակցական նիստի սղագրությունից պարզ է դարձնում, որ տարբեր պաշտոնյաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավականորեն սխալ ուղղությամբ են ուղղորդում, իսկ Քննչական կոմիտեի ղեկավարի բացատրությունները ակներև են դարձնում, որ կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և փաստացի վարել է Լիդիանի հետ բանակցողի և վերջինից խոստումներ ձեռք բերողի դեր։ Հետևաբար մենք

Կոչ ենք անում կառավարության այն անդամներին և ԱԺ պատգամավորներին, ում համար թանկ են ժողովրդական հեղափոխության արժեքները և հանրային շահը, ոչ թե ֆիկտիվ, այլ իրական ժողովրդավարությունը՝ Լիդիանի շահերի փաստաբանության փոխարեն զբաղվել Ջերմուկի առողջարանային տնտեսության փրկությամբ և ջերմուկցիների շահերի պաշտպանությամբ, հանրայնորեն հանդես գալ սեփական դիրքորոշումներով, ի պաշտոնե գործադրել բոլոր հնարավոր լծակները՝ կասեցնելու Ամուլսարում հանքի շահագործումը։

ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դիմել դատախազություն ELARD-ի ուսումնասիրությամբ ի հայտ եկած տվյալների հիման վրա Լիդիան Արմենիայի նկատմամբ գործ հարուցելու նպատակով՝ թերի, բացակայող ելքային տվյալներով, մեթոդաբանական սխալներով, պարզունակ մոդելներով կատարած հաշվարկներով և եզրակացություններով ՀՀ կառավարությանը ՇՄԱԳ ներկայացնելու և դրանով ՀՀ կառավարությանը մոլորեցնելու դիտավորության կասկածով։

ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում հանդիպել Շրջակա միջավայրի նախարարի հետ և նրանից պահանջել՝ գործուն քայլեր ձեռնարկել Լիդիանի թերի և մոլորեցնող ՇՄԱԳ-ը չեղյալ ճանաչելու ուղղությամբ:

Կոչ ենք անում Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին Հ1-ի երեկոյան ժամերի 1 ժամանոց ուղիղ եթերի հնարավորություն տրամադրել ջերմուկցիներից և բնապահպաններից բաղկացած խմբի:

Կոչ ենք անում Ջերմուկի ավագանուն ձեռնարկել տեղական հանրաքվե, որով բնակչությանը կառաջարկվի որոշում կայացնել՝ արգելել քաղաքի վրա անմիջական ազդեցության գոտում որևէ մետաղական հանքարդյունաբերական գործունեություն։

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին ակտիվ, նախաձեռնողական և ոչ բռնի միջոցառումներով մասնակիցը դառնալ Ամուլսարի հանքի կասեցման գործին՝ դրանով սատարելով հեղափոխության արժեքներին՝ Հայաստանում իրավունքի գերակայությանը, իրական մասնակցային ապակենտրոն ժողովրդավարության հաստատմանը, աջակցելով ջերմուկցիների իրավունքների պաշտպանությանը, նրանց կամքի իրացմանը, Ջերմուկի կենսական միջավայրի պահպանությանը, Հայաստանի ռազմավարական ջրային ավազանները և Սևանը պոտենցիալ ռիսկերից պաշտպանելու շարժմանը, նպաստելով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կորզիչ տնտեսությունից դեպի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ և էկոլոգիայի պահպանությամբ տնտեսություն փոխակերպվելու նպատակին»։

Ստորագրահավաքը շարունակվում է։ Մինչ այս պահը միացել են հետևյալ քաղաքացիները՝ Միլենա Աբրահամյան

Յուլիա Անտոնյան

Արտակ Ադամ Առաքելյան

Լարա Ահարոնյան

Արամ Ամիրբեկյան

Գայանե Ամիրխանյան

Վահան Ասատրյան

Արմեն Ավետիսյան

Պայծառ Ավետիսյան

Միգանուշ Բաղրամեան

Վարազդատ Բարսեղյան

Յուրիկ Բունիաթյան

Գալուստ Գալստյան

Սվետլանա Գալստյան

Էդուարդ Գյուզալյան

Համլետ Գրիգորյան

Ռուզաննա Գրիգորյան

Էլեն Դանիելյան

Ռիտա Դանիելյան

Նարինե Դավթյան

Արմենակ Դովլաթյան

Միքայել Էլիզբարյան

Սուրեն Թադևոսյան

Աննա Ժամակոչյան

Արմինե Իշխանյան

Աստղիկ Իսկանդարյան

Ագապի Իվանյան

Արփի Խալաթյան

Մարիամ Խալաթյան

Լուսինե Խառատյան

Ալեքսան Խաչատրյան

Արմեն Խաչատրյան

Գոհար Խաչատրյան

Շահանե Խաչատրյան

Քնարիկ Խուդոյան

Գրիգոր Կարայան

Նազարեթ Կարոյան

Ռուբեն Կիրակոսյան

Հասմիկ Կնյազյան

Հայկ Կրոկես

Էդուարդ Հակոբյան

Կարեն Հակոբյան

Հրաչյա Հակոբյան

Վարդան Հակոբյան

Գագիկ Հարությունյան

Զառա Հարությունյան

Մանե Հարությունյան

Զարուհի Հովհաննիսյան

Էվիյա Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

Վիկտորիա Հովհաննիսյան

Ալվարդ Հովսեփյան

Արման Ղարիբյան

Մարո Մաթոսյան

Արփի Մանուսյան

Նվարդ Մարգարյան

Ստեփան Մարգարյան

Աստղիկ Մարտիրոսյան

Արսեն Մկրտչյան

Արթուր Մովսիսյան

Լիլիթ Մովսիսյան

Դոնարա Մուսինյան

Նարեկ Մուրադյան

Անուշ Նիկոլայան

Գայանե Շագոյան

Ռոզի Շահինեան

Գոհար Շահնազարյան

Լիլիթ Պետրոսյան

Վահրամ Պետրոսյան

Աղավնի Սահակյան

Գեղամ Սահակյան

Նարէ Սահակյան

Հասմիկ Սարգսյան

Մինաս Սարգսյան

Ռուզաննա Սարգսյան

Վահրամ Սարգսյան

Տատյանա Սարդարյան

Հասմիկ Սնգրյան

Գագիկ Սուխուդյան

Արթուր Վարդանյան

Վահան Տերտերյան

Արուսիկ Օհանյան

Ասպարեզ Ժուռնալիստների ակումբ

Կանանց աջակցման կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ

Սոցիոսկոպ հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

դիտվել է 735 անգամ

Այս թեմայով

Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan