Սվետլանա Լոբոդան շպագատով հիացրել է երկրպագուներին
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան երկար ժամանակ է հատկացնում մարզումներին՝ երկու դուստրերի լույս աշխարհ գալուց հետո իդեալական կազմվածք ունենալու համար։ Instagram-յան էջում նա մարզումների ընթացքում արված տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում։
Սվետլանա Լոբոդան շպագատ է նստել՝ ցույց տալով սլացիկ կազմվածքը, ինչը երկակի զգացողություններ է առաջացրել երկրպագուների շրջանում։ Իհարկե, հետեւորդները բաց չեն թողել հնարավորությունը եւ հիշել են «շպագատի թագուհի» Անաստասիա Վոլոչկովային։
Նրանց մի մասը խոստովանել է, որ նախանձում է աստղի կազմվածքին, մյուսները հիացել են նրանով։ Նույնիսկ կոսմետիկայի բացակայությունը չի անհանգստացրել երգչուհու երկրպագուներին։ Լոբոդայն մեկնաբանություններում նշել է, որ պատրաստվում է համերգի։