Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է
Օգոստոսի 21-ն ահաբեկչության զոհերի հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այս օրը հռչակվել է 2017թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևով:
Նպատակն է հարգանքի տուրք մատուցել ահաբեկչության զոհերին և այն անձանց, որոնք տուժել են ահաբեկչությունից, ինչպես նաև խթանել և պաշտպանել նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը:
Բանաձևը հաստատում է, որ միջազգային մակարդակով մարդու իրավունքների և օրենքի գերակայության խրախուսումը կարևոր դեր է խաղում ահաբեկչության կանխման և դրա դեմ պայքարի հարցում: