Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի ձերբակալության հնարավոր տարբերակը Ամուլսարի շուրջ աղմուկի հետ. տարօրինակ իրավիճակ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան նոր գրառում է արել Սերժ Սարգսյանի ձերբակալության թեմայով, մի կողմից արձանագրելով, որ իշխանությունը դրա վերաբերյալ հայտնի աղմուկից հետո հրաժարվել է այդ քայլն անելու որոշումից, մյուս կողմից՝ կոչ անելով բռնել Սերժ Սարգսյանին և դրանով կանխել հասունացող արյունահեղությունը: Ով և ինչպես է հասունացնում այդ արյունահեղությունը, ՀՀԿ փոխնախագահը չի մանրամասնում, ընդհանուր ակնարկելով միայն Ամուլսարի հարցի առիթով դիմակայության սրման մասին: Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտնի հարցազրույցը նախորդել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ աղմկոտ զարգացումներին:
Այդ զարգացումներն ինչ-որ իմաստով լրահոսից դուրս թողեցին Սարգսյանի ձերբակալության թեման: Արդյոք ՀՀԿ փոխնախագահը փորձո՞ւմ է այն, այսպես ասած, վերադարձնել լրահոս, ուշադրություն գրավելով հենց արյունահեղություն կանխելու «մեխով»:
Բայց ինչի՞ համար է պետք ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանի մերձակա շրջանակին լրահոս բերել նրա ձերբակալության թեման՝ ավելի խորացնելով այն տպավորությունը, որ իրականում հենց Սերժ Սարգսյանն է փափագում ձերբակալվել, ոչ թե իշխանությունն է փայփայում այդ մտայնությունը: Համենայնդեպս թվում է, որ Սարգսյանի շրջապատն ու կուսակիցները պետք է լինեին գոհ, որ իշխանությունը հրաժարվել է վերջինիս ձերբակալելու որոշումից, եթե, իհարկե, ընդհանրապես ունեցել է այդպիսի մտադրություն կամ, առավել ևս, որոշում:
Բայց դրա փոխարեն վերստին հնչում են կոչեր՝ ձերբակալեք Սերժ Սարգսյանին:
Առավել մանրամասն՝ սկղբնաղբյուր հոդվածում: