Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Դուեյն Ջոնսոնին շնորհավորել է «հայկական կլան» մուտք գործելու առիթով (Լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն աշխարհի բոլոր հայերի համար արդեն երկար տարիներ «հայ փեսա է», ինչպես Քանյե Ուեսթը։ Սակայն ինչպես պարզվել է, նա «հայկական կլան» մուտք է գործել միայն երեկ՝ սիրելիի՝ Լորեն Հաշիանի հետ պաշտոնական ամուսնությունից հետո։
«Բարի գալուստ մեր հայկական կլան։ Ժայռը պատվավոր հայ է»,- Twitter-ում գրել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ հրապարակելով ընկերոջ կյանքում ուրախալի իրադարձության մասին տեղեկատվությունը։
Ավելի վաղ Դուեյնն Instagram-յան էջում հրապարակել էր Լորեն Հաշիանի հետ ամուսնական արարողության լուսանկարները եւ հայտնել, որն այն տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Հավայան կղզիներում։ Մեկնաբանություններում դերասանին շտապել էին շնորհավորել նրա կոլեգաներն ու ընկերները, այդ թվում կատակերգու Քեւին Հարթը, մարզիկ Թոմ Բրեյդին, դերասանուհիներ Քարեն Գիլանը եւ այլք։ Զույգը դաստիարակում է երկու դուստրերին։
Հղումն՝ այստեղ: