Մահապատժի դատապարտված և համաներման արժանացել Ուդմուրտիայի բնակիչը երեխայի է բռնաբարել
Ուդմուրտիայի բնակիչը, որը ծանր հանցագործությունների համար մահապատժի էր դատապարտվել, սակայն համաներման արժանացել և ազատ արձակվել, փոքրիկ աղջկան գայթակղելով տարել է ամայի բակ՝ խոստանալով քաղցրավենիք գնել և կարուսել նստեցնել և բռնաբարել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ քննչական վարչությանը:
Հանցագործությունը կատարվել է օգոստոսի 4-ին Գլազով քաղաքում:
«Տղամարդը մանկական հրապարակներից մեկում տեսել է 7-ամյա աղջկա եւ առաջարկել քաղցրավենիք գնել եւ կարուսել նստել: Երեխան հավատացել է եւ գնացել է նրա հետ, հանվցագործը նրան տարել է բակ, որտեղ սեռական բնույթի գործողություններ է կատարել, որից հետո փախուստի է դիմել», - հայտնում է Ուդմուրտիայի ՔԿ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ աղջիկը միանգամից վազել է մոտակա խանութ եւ կատարվածի մասին պատմել վաճառողուհուն, որը եւ դիմել է իրավապահներին:
«Հանցագործի ինքնությունը հնարավոր է եղել պարզել տեսահսկող սարքերի միջոցով: Պարզվել է նա քաղաքի 56-ամյա բնակիչ է: Տղամարդը նախկինում մի քանի դատվածություն է ունեցել, այդ թվում մահապատժի դատապարտվել, 1998-ին համաներման արժանացել եւ 3 տարի առաջ վաղաժամ պայմանական ազատ արձակվել: Նա ոչ մի տեղ չէր աշխատում», - նշում է ՔԿ-ն:
Հանցագործին կալանավորել են: Քննիչները պարզում են հանցագործությունների հնարավոր լրացուցիչ դրվագները, որոնք նա կարող էր կատարել: