1 տարեկան պիտբուլը տիրոջը փրկել է հսկայական շնաձկից
Դարբի մականունով պիտբուլը տիրոջը փրկել է գրեթե 2 մետրանոց շնաձկից, հաղորդում է MIGnews-ը:
Անցյալ ամիս Կալիֆոռնիայից Ջեյմս Ուայթը Սոնոմա շրջանում՝ Բոդեգա ծոցում ափից ձուկ էր որսում: Նրա կարթը բռնել էր շնաձուկը:
«Կարծում եմ, ես կարթաթելը կարողացա փաթաթել, որովհետեւ նա լողում էր ինձ մոտ», - ասել է ձկնորսը:
Երբ Ուայթը գնացել է կարթը հանելու, ձուկը շրջվել է եւ կծել նրա կոճը:
«Միանգամից արյուն հորդաց: Կծելու արդյունքում վնասվեց զարկերակը», - ասել է Ուայթը:
Շնաձկան ծնոտից դուրս գալու փորձերն անարդյունք են եղել:
Հենց այդ ժամանակ Դարբին, որը քիչ հեռու նստած էր Ուայթի մեքենայում, վազել է օգնության:
1 տարեկան շունը վազել էր շնաձկան մոտ եւ սկսել կծել նրա խռիկները, սակայն դրանից ձուկը միայն ավելի ամուր է սեղմել ծնոտը:
Այնուհետ շունը բռնել է շնաձկան պոչը եւ բառացիորեն այն խլել տիրոջից:
NBC Bay Area-ին Ուայթը պատմնել է, որ նա շնաձկանը նետել է ծովը եւ վերջինս լողալով հեռացել է: