Ինչպե՞ս ճիշտ խորհրդատվություն տրամադրել ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեպքերով․ ՄԻՊ-ը ուղեցույցը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն եւ անգլերեն ուղեցույցներ այն մասին, թե ինչպես տրամադրել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության դեպքերով ճիշտ խորհրդատվություն։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ուղեցույցները մանրամասն ներկայացնում են, թե ինչպես պատասխանել հեռախոսազանգին, ինչ հարցեր տալ, ինչպես նաեւ իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։