Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները երկչափ մոդել են ստեղծել՝ ցույց տալու համար, թե ինչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից, գրում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով Science ամսագրին:
Մոդելը ցույց է տալիս, թե ինչ կարող էին տեսնել մի քանի լուսային տարի հեռավորության վրա այլ մոլորակներից աստղագետները՝ աստղադիտակներով նայելով Երկրին: Պատկերի ստեղծման համար գիտնականները Երկրի մոտ 10 հազար լուսանկար են օգտագործել, որոնք ստացել է NASA-ն Deep Space Climate Observatory արբանյակից:
Լուսանկարներն արվել են 2016-2017թթ. ընթացքում 10 ալիքների որոշակի երկարության վրա: Հետազոտողները դրանք նվազեցրել են ալիքների յուրաքանչյուր երկարության համար մինչեւ 1 լուսային ցուցանիշի՝ 10 «կետ», որոնք ժամանակի ընթացքում գրաֆիկի կառուցման դեպքում տալիս են 10 կոր փայլ, որը ցույց է տալիս այն, թե ինչ կարող էր տեսնել հեռավոր դիտորդը, եթե մշտապես հետեւեր Երկիր էկզոմոլորակին 2 տարվա ընթացքում:
Երբ գիտնականները վերլուծել են կոր փայլերն ու դրանք համեմատել օրիգինալ լուսանկարների հետ, պարզել են, թե դրանց որ բնութագրերն են համապատասխանում ցամաքային եւ ամպային ծածկույթին: Դրանից հետո նրանք առանձնացրել են չափանիշը, որն ամենից շատ է համապատասխանում ցամաքային ծածկույթին:
Նշվում է, որ մոդելն աստղագետներին օգնել է գնահատել՝ կան արդյոք էկզոմոլորակների վրա օվկիանոսներ, ամպեր եւ սառցե ծածկույթ: