Սաուդյան Արաբիայում ամերիկուհուն զրկել են 4-ամյա դստեր խնամակալությունից «չափազանց արևմտյան» լինելու համար
Սաուդյան Արաբիայում ամերիկուհուն զրկել են 4-ամյա դստեր խնամակալությունից «չափազանց արեւմտյան» լինելու համար, հաղորդում է NYP-ը:
32-ամյա Բեթանի Վիերրան տեղափոխվել է Սաուդյան Արաբիա 2011 թվականին: Այժմ նա պայքարում է 4-ամյա դստեր՝ Զայնայի խնամակալության համար՝ նախկին ամուսնուն մեղադրելով իրեն վիրավորելու եւ թմրանյութերի չարաշահման մեջ:
Սակայն Բեթանիին «վատ ծնող» են որակել ըստ շարիաթի օրենքների: «Մայրը նորեկ է իսլամում, օտարերկրացի է եւ շարունակում է իր երկրի սովորույթներն ու ավանդույթները: Մենք պետք է օգնենք Զայնային ազատվել այդ սովորույթներից եւ ավանդույթներից, հատկապես վաղ տարիքում»,- գրել է դատավոր Աբդուլ-Էլլա իբն Մոհամմեդ ալ-Թուվայջրին:
Եթե կինը պարտվի գործը, ապա Զայնային կմեծացնի նրա տատիկը Սաուդյան Արաբիայից, քանի որ դատավորի խոսքով՝ «տղամարդը չի կարող մնալ տանն ու իրականացնել ծնողական պարտավորությունները»:
Վիերրայի ընտանիքը պնդում է, որ նրան արգելել են լքել Սաուդյան Արաբիան 10 տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ ձերբակալելու որոշում է ընդունվել, երբ բաց է թողել երեխային այցելելու հնարավորությունը, որի մասին ինքը չգիտեր:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ տեղյակ է այդ դեպքի մասին, սակայն չի մեկնաբանել այն՝ գաղտնիության նկատառումներից ելնելով: