Հոնկոնգում ցուցարարները ոստիկանության հետ բախումներից հետո կարգի են բերել մետրոն
Հոնկոնգում մետրոյի կայարանում ժողովրդամետ շարժման անդամներ են նկատվել, որոնք ոստիկանության հետ բախումներից հետո կարգի են բերել մետրոն, գրում է MIGnews-ը:
Կամավորները հայտնել են, որ մետրոյի կայարանում դեռեւս արցունքաբեր գազի հետքեր են մնացել, որը ոստիկանությունը կիրառել էր ցուցարարների հետ բախումների ժամանակ: Դիմակներով եւ ձեռնոցներով մարդիկ հավաքել են արցունքաբեր գազի հետքերը:
Ցուցարարների նման գործողություններ են նկատվել նաեւ այլ կայարաններում, որտեղ եւս բախումներ են տեղի ունեցել: