Ֆլորիդայի ֆերմերները «երկարավիզ» ավոկադոյի տեսակ են ստացել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավում ֆերմերներն աշխարհի ուշադրությունը գրավել են՝ «երկարավիզ» ավոկադոյի տեսակ ստանալով, հաղորդում է Fox News-ը:
Այդ տեսակի երկարությունը կազմում է գրեթե 1 մետր, իսկ քաշը՝ ավելի քան 1 կգ:
Այժմ ֆերմերները մտադիր են նոր տեսակի ավոկադոյի մեկ պտուղը վաճառել 47 դոլարով:
Pura Vida տեսակը հայտնի է, սակայն ուշադրություն է գրավել սոցցանցերում վերջերս հրապարակված լուսանկարներով: