Անգելա Մերկելը՝ 23 տարվա վաղեմության հագուստով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրության շրջանում հայտնվել է հագուստով, որը գնվել է 23 տարի առաջ։ Այս մասին նշվում է Deutsche Welle հրատարակության Facebook-յան էջում։
Նշվում է, որ օրերս քաղաքական գործչին նկատել են ճապոնական կիմոնոյի ոճով վառ բլուզով։ Մերկելը դրանով հանրության շրջանում առաջին անգամ հայտնվել է 2002թ.-ին՝ Վագների երաժշտութան փառատոնի բացմանը։ Հետագայում կանցլերին այդ բլուզով նկատել են 2008 եւ 2017թ.-ի միջոցառումներին։
Օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել. նրանց մի մասն Անգելա Մերկելին մեղադրում է ավելորդ ժլատության մեջ, մյուսները գովում են «սպառող հանրության» սկզբունքներից հրաժարվելու համար։