ՀՀ Վարչապետի «Լայվ»-ը ավարտվեց. Վարչապետը «Դաբրոն տվե՞ց» կամ ի՞նչ երաշխիք, որ «Լիդիան»-ը չի դառնա երկրորդ «Սանիթեք»
Այսօր առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքում՝ ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26-ում:
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները առավոտից հավաքվել էին և բողոքի ակցիա էին իրականացնում՝ բերելով տարբեր փաստարկներ, թե ինչու հանքի շահագործումը պետք է արգելել:
Անգամ ընդհարում տեղի ունեցավ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Տեղի ունեցան ձերբակալություններ:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում «Լայվ» ֆորմատով բավական ծավալուն խոսեց թեմայի շուրջ:
Մոտ մեկ ժամ տևող ելույթից կարելի է եզրակացնել, որ Վարչապետը «կարմիր լույս է վառում» Լիդիանի գործունեությանը Ամուլսարում և հետևաբար հանքը կշահագործվի:
Վարչապետի զրույցի առանցքային թեզն էր՝ եթե հանկարծ «Լիդիան»-ը չկատարի պահանջվող անվտանգության ապահովմանն ուղղված կետերը (հիշեցնենք,16 առանցքային կետի մասին է խոսքը, որոնցից, ըստ «Լիդիան»-ի տեղեկությունների, 10 կետ արդեն իսկ կատարվում է), ապա հանքը կփակվի:
Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք արդարացված է նման վտանգը, արդյո՞ք հետո, երբ ասենք, երկրորդ «Սանիթեք» ունենաք՝ ի դեմս «Լիդիան»-ի (Այսինքն՝ ինչպես հիմա «Սանիթեք»-ն է, պարզվում է, խախտել պայմանագրային կետերը և արդյունքում ունենք աղտոտված, աղբի մեջ թաթախված քաղաք), հանքի շահագործումից ի վեր «Լիդիան»-ը ևս չիրականացնի անվտանգության ապահովման միջոցառումներ, ուշ չի լինի կամ միայն հանքը փակելով խնդիրը կլուծվի՞: Արդյո՞ք փորձը փորձանք չի բերի և արդյո՞ք այդ նույն փորձը արդարացված է:
Այս հարցերը բաց են մնում:
Կրկյաշարյան Անուշ