«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» առաջին հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից ժամը 12:00-20:00-ը:
«14.392 երկրպագու, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Միասին մենք կարող ենք»,- գրում է «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի չեմպիոնների հանդիպումը Երևանում տեղի կունենա օգոստոսի 22-ին և կմեկնարկի 19։00-ին։