Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ. օրակարգում Ամուլսարի հարցն է
ՀՀ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Օրակարգում կրկին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: