Աֆղանստանը «չի կարող լինել ահաբեկչության լաբորատորիա». Դոնալդ Թրամփ
Աֆղանստանը «չի կարող լինել ահաբեկչության լաբորատորիա», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման քննարկումների ֆոնին, փոխանցում է CNN-ն:
«Մենք մեկ պատճառով ենք այստեղ՝ չենք ցանկանում, որ երկիրը վերածվի ահաբեկչության լաբորատորիայի,- ասել է նա: - Մենք խոսում ենք Աֆղանստանի հետ՝ ինչպես կառավարության, այնպես էլ թալիբների հետ, վարում ենք շատ լավ բանակցություններ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա… Մենք կորոշենք՝ մնանք այնտեղ, թե ոչ»:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն անցկացրել է «շատ լավ բանավեճեր»՝ ինչպես Աֆղանստանի կառավարության, այնպես էլ թալիբների հետ, բայց նախագահը հեռու է «թալիբանին» վստահելուց: «Ես ոչ ոքի չեմ վստահում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Աֆղանստանում վիճակն ահավոր է: Նա ամերիկյան ռազմական ներկայությունը համեմատել է «ոստիկանական ուժերի» հետ: «Մենք ասես ոստիկանական ուժեր լինենք: Կարծում եմ՝ անչափ կարևոր է, որ մենք այնտեղ հետախուզությունը շարունակենք»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ խաղաղ ծրագրում պաշտոնապես կձևակերպվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի զգալի թվով դուրսբերումը՝ մոտ 15 հազար զինծառայողից սկսած և կամրագրվեն թալիբների պաշտոնական պարտավորությունները Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում:
Թալիբները չեն ճանաչում Աֆղանստանի կառավարությանը, որը չի մասնակցում Կատարում թալիբների հետ ԱՄՆ վարած բանակցություններին: