Ալբինոս-երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողները Արիզոնայից Մեն են ուղևորվել
Ալբինոս-երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողները Արիզոնայից Մեն են ուղևորվել՝ անցնելով 5 հազար կմ հեռավորություն:
Fox News-ի փոխանցմամբ, Մեն նահանգը, համեմատած Արիզոնայի, ավելի բարենպաստ տարածաշրջան է համարվում ուլտրամանուշակագույն ինդեքսի առումով: Էլի և Ռայան նորածին երկվորյակների ծնողները նշել են, որ ցանկանում են իրենց երեխաներին ավելի հարմարավետ պայմաններով ապահովել՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը:
Չնայած Մենի մեղմ կլիմային, ծնողները հետևում են երեխաների լրացուցիչ պաշտպանությանը փողոց դուրս գալիս: Արևային ակնոցները և հատուկ հագուստը, ինչպես նաև գլխարկները պարտադիր ատրիբուտներ են բացօթյա տարածքում գտնվելու ժամանակ: Բացի այդ, զբոսանքի տևողությունը խիստ սահմանափակ է՝ առավելագույնը 45 րոպե:
Երկվորյարկների մոտ ալբինիզմն ախտորոշվել էր նիստագմուս ունենալու շնորհիվ, որը ենթադրում է բարձր հաճախականությամբ աչքերի ակամա շարժումներ: Սովորաբար ալբինոսներն ունեն տեսողության խանգարում, այդ թվում՝ թերզարգացած ցանցաթաղանթի պատճառով: