Ոստիկանությունը չի հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության մասին լուրերը
ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհային երթեւեկության կանոնների հավելյալ քննության սահմանման մասին տեղեկությունը:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են պտտվում, թե ՃՏՊ-ների թվի կտրուկ աճի հետ կապված՝ 2020թ. ծրագրվում է հավելալ քննություններ սահմանել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում: Հայաստանում վարորդական իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով:
Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ վարորդական իրավունք ունեցողների հաշվարկ չի իրականացվում: Այդպիսով, անհնար է պարզել, թե հանրպետությունում քանի մարդ վարորդական իրավունք ունի, ինչպես նաեւ այն, թե քանի մարդու վարորդական իրավունքի գործողության ժամկետն է ավարտվում 2020թ.: