Սուդանի բանակն ու ընդդիմությունը ստորագրել են անցումային համաձայնագիր
Սուդանի ռազմական խորհուրդը և «Հանուն ազատության և փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը ստորագրել են համաձայնագիր, որով հաստատվում են երկրում անցումային շրջանի առանցքային սկզբունքները: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Խարթումում, որը հեռարձակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Կողմերի միջև ստորագրված փաստաթուղթը հավանության էր արժանացել հուլիսին: Համաձայնագրում, մասնավորապես, հաստատվում է Ինքնիշխան խորհրդի կազմը, որը պետք է կառավարի երկիրը անցումային փուլում: Վերջինս պետք է տևի երեք տարի երեք ամիս:
Հիշեցնենք. փետրվարին Սուդանի նախագահ Օմար Բաշիրը ցրեց կառավարությունը և մեկ տարով սահմանեց արտակարգ դրություն: Ապրիլին Սուդանի բանակը պահանջեց նախագահի և կառավարության հրաժարականը: Մի քանի ամիս երկրում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ: