Զլատան Իբրահիմովիչի դուբլը երկրորդ խաղում անընդմեջ
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ։ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում 37-ամյա շվեդ ֆուտբոլիստը երկու անգամ գրավել է «Սիեթլ Սաունդերսի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2։
Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, խփել 20 գոլ։
Տեսանյութն՝ այստեղ :