Պակիստանի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում էր Հայբաթուլլահ Ախունդզադայի կրտսեր եղբայրը
Պակիստանի Բելուջիստան նահանգում մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում էր աֆղանական թալիբների առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադայի կրտսեր եղբայրը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ուրբաթ երեկոյան աղոթքների ժամանակ իսլամական ճեմարանում պայթյուն է տեղի ունեցել: Հարձակման զոհերը եղել են 4 մարդ, վիրավորվել է ավելի քան 24-ը: Ըստ Պակիստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի՝ իմամի աթոռի տակ տեղադրվել է ժամացույցով աշխատող ինքնաշեն պայթուցիկ սարք:
Մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:
Թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը դեռ չի մեկնաբանել Հայբաթուլլահի եղբոր մահը, որը Կուլչակի ճեմարանի իմամն էր մինչև 2016 թվականը, երբ ղեկավարում էր աֆղանական Թալիբանը: