ԱՄՆ ոստիկանությունը փրկել է տանն ապօրինի պահվող մի ամբողջ կենդանաբանական այգի
ԱՄՆ իշխանությունները փրկել են ավելի քան 300 ոզնու, երկու կենգուրուի, մեկ սիրամարգի, մեկ մեծ պիթոնի եւ այլ կենդանիների, որոնք ապօրինի պահվել են ԱՄՆ հյուսիսարեւելյան Միչիգան նահանգում գտնվող տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Տանն ապօրինի պահվող էկզոտիկ կենդանիների մասին Ռոմյուլուս քաղաքի ոստիկանությանը տեղեկացրել է «գիտակից քաղաքացին»: Դրանից հետո Կենդանների վերահսկման բաժնի ծառայողները եւ ոստիկանները քաղաքի շենքերից մեկում խուզարկություն են անցկացրել եւ հայտնաբերել կենդանիներին:
«Այնտեղ 300 ոզնի կար, 6 ճագար՝ ֆլանդր ցեղատեսակի, 3 խոշոր իգուանա, 2 կենգուրու, սիրամարգ, բեւեռաղվես եւ իսկապես մեծ օձ… 16 ֆուտ (մոտ 5 մետր) երկարությամբ եւ 200 ֆունտ քաշով (մոտ 90 կգ) պիթոն», - Facebook-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը: